ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 
  • Չորսում էլ` ոչ-ոքի

    Չորսում էլ` ոչ-ոքի

    24.03.2013| 00:29
    Հենց նոր ավարտվեցին շախմատային թագի հավակնորդների մրցաշարի յոթերորդ տուրի վերջին երկու` Լեւոն Արոնյան-Ալեքսանդր Գրիշչուկ, Մագնուս Կառլսեն-Թեյմուր Ռաջաբով պարտիաները:
  • Արթուրը` ոսկե, Վաչիկը` բրոնզե մեդալով

    Արթուրը` ոսկե, Վաչիկը` բրոնզե մեդալով

    23.03.2013| 19:51
    Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում փայլուն հաղթանակ տարավ Հայաստանի ազգայի հավաքականի անդամ, 96 կիլոգրամ քաշային գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը` երկրորդ տարին անընդմեջ հռչակվելով հին աշխարհամասի հաղթող:
  • «Նոկաուտների գիշեր» Լաս Վեգասում

    «Նոկաուտների գիշեր» Լաս Վեգասում

    22.03.2013| 13:11
    Պրոֆեսիոնալ բռնցքամարտի օրացուցային ընթացիկ տարին մարզասերներին բերկրանքի պահեր արդեն իսկ պարգևել է: Չէ, խոսքը չեմպիոնական մարտերի շարանի մասին չէ` դրա պարզունակ ընկալմամբ: Կարող են առարկություններ հնչել` չեմպիոնական մարտերի շարանս ո՞րն է, երբ «չեմպիոնական» բառն իսկ ինքնին հավակնում է փաստը երևույթ անվանելու: Չեմ ուզում անպտուղ վեճի մեջ ներքաշվել, բայց և չեմ էլ կարող գոնե չդիմադարձել` ախր, ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, որ չեմպիոնականի չեմպիոնականն էլ կա` իր գերբացառիկությամբ, գերգեղեցկությամբ, գերհետաքրքրությամբ:
  • Մինսկի ճանապարհին

    Մինսկի ճանապարհին

    22.03.2013| 13:07
    Այս օրերին Աբովյանում հերթական ուսումնամարզական հավաքն է անցկացնում բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը: Խոստովանենք` օլիմպիական տարում այն մեզ ոչնչով չուրախացրեց, թեև, որքան էլ քառամյակի գլխավոր միջոցառմանը մեկ մարզիկով ներկայացված, այնուամենայնիվ, մեդալի ակնկալիք ունեինք: Ինչևէ, չգնանք անցյալը փորփրելու ճանապարհով, ավելի շատ միտված լինենք ներկային ու ապագային, քանզի բռնցքամարտիկները պարտք ունեն բոլորիս, ու պարտավորեցնողը մարզաձևում մեր անցյալի փառահեղ վարպետների անցած ուղու, ունեցած վաստակի ավանդույթները շարունակելու հրամայականն է:
  • Արոնյանի անկոտրում հաղթական կամքը

    Արոնյանի անկոտրում հաղթական կամքը

    22.03.2013| 00:13
    Լոնդոնում ընթացող շախմատային թագի հավակնորդների մրցաշարի վեցերորդ տուրում սեւ խաղաքարեր ունեցող Լեւոն Արոնյանի մրցակիցը Թեյմուր Ռաջաբովն էր: Ի հակադրումն արքայական թեւում մրցակցի ակտիվ գործողությունների, մեր գրոսմայստերը հակառակ թեւում անցավ հակագրոհի` ադրբեջանցի շախմատիստին հարկադրելով վտանգը կանխելու համար հսկայական ժամանակ ծախսել:
  • Ամեն ինչ նախկինի պես

    Ամեն ինչ նախկինի պես

    21.03.2013| 00:06
    Վլադիմիր Կրամնիկի հետ գերլարված պայքարում սեւ ֆիգուրներով խաղացող Լեւոն Արոնյանը կարողացավ մրցակցին հարկադրել համաձայնել ոչ-ոքիի, թեեւ ռուսաստանցի գրոսմայստերն ուներ երկու զինվորի առավելություն:
  • Երկիշխանություն

    Երկիշխանություն

    20.03.2013| 14:45
    Շախմատային թագի հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում սպիտակ խաղաքարերով հանդես եկող Լեւոն Արոնյանի մրցակիցը նախորդ տուրում Թեյմուր Ռաջաբովին հաղթած ու ակտիվում երկու միավոր ունեցող Պյոտր Սվիդլերն էր: Թեեւ ակնհայտորեն դժվար է բուն սկզբնաղբյուրից ինֆորմացիա չունենալու պարագում դատողություններ անելը, այդուհանդերձ առանձնապես բարդ չէ նկատելը, որ հայ գրոսմայստերը Ռուսաստանի վեցակի չեմպիոնի հետ խաղում չէր կարող մտքում չունենալ այսօր Վլադիմիր Կրամնիկի հետ սպասվելիք մրցամարտը:
  • Խաբուսիկ խաղաղ առավոտներ

    Խաբուսիկ խաղաղ առավոտներ

    19.03.2013| 12:19
    Ազգային հավաքականների մրցելույթների, Չեմպիոնների լիգայի մրցաշարի (Եվրոպայի լիգան չենք մոռացել, չէ) արանքում Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները շարունակում են մնալ ֆուտբոլային աշխարհի թիվ մեկ իրադարձությունը, և սկզբունքորեն սարսափելի ոչինչ չկա նրանում, որ դրանց առաջատար եռյակներում տեղաշարժերը դժվարությամբ են արձանագրվում: Այստեղ դժվար չէ նկատել հստակ ուրվագծվող, սակայն բացատրության դժվարությամբ տրվող մի միտում. եթե հաջողում են, բոլորն են հաջողում, եթե ձախողվում են, դարձյալ բոլորն են ձախողվում: Իհարկե, բացառությունները մնում են կյանքի նորմ, և ոչ մեկին վիճակված չէ դրանք հանել օրակարգից:
  • 100-րդը` գոլով

    100-րդը` գոլով

    19.03.2013| 12:18
    ՈՒկրաինայի առաջնության քսանմեկերորդ տուրի «Շախտյոր»-«Չեռնոմորեց» հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար նշանավորվել է նրանով, որ դա եղել է նրա հարյուրերորդ խաղը թիմի կազմում: Հանդիպումը հանքափորները շահել են 3:0 հաշվով, երկրորդ գոլի հեղինակ է դարձել հոբելյարը: Ի դեպ, սա ՈՒկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուի թվով տասնիններորդ գոլն էր:
  • Մեկ ոսկի և երկու բրոնզ  Ռուսաստանի առաջնությունում

    Մեկ ոսկի և երկու բրոնզ Ռուսաստանի առաջնությունում

    19.03.2013| 12:17
    Զելենոդոլսկում ավարտված ծանրամարտի Ռուսաստանի Դաշնության քսան և կրտսեր տարիքի երիտասարդական առաջնությունում լավ մրցելույթներ են ունեցել հայազգի մարզիկները: Այսպես, 56 կգ քաշային Վանիկ Մկրտումյանը երկամարտի 222 (95+127) կիլոգրամով նվաճել է բրոնզե մեդալ: Երկամարտում բրոնզե մեդալի է արժանացել նաև 62 կգ քաշային Գոռ Հունանյանը, ով իր համար նոր քաշային կարգ է տեղափոխվել բոլորովին վերջերս: Տասնութամյա մարզիկը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 110, հրումում` 126 կիլոգրամ կշռող ծանրաձողը: